Ստեփանակերտում բացվել է «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիր
11-05-2011 13:10:44 | Հայաստան | Տնտեսություն
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին մասնակցել է Ստեփանակերտում «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային ցանցերը լուրջ խթան է համարել հանրապետությունում զբոսաշրջության եւ սպասարկման ծառայությունների զարգացման համար` ընդգծելով, որ պետությունը շահագրգռված է Արցախի բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցների առկայության մեջ:
Ինչպես հայտնում են Արցախի հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ եւ Սփյուռքի ներկայացուցիչներ: