Գուրգեն Ջանիբեկյանը ֆիլմ է նկարահանել Երեւանի ձայն Գեւորգի մասին վավերագրական ֆիլմ


 

Գուրգեն Ջանիբեկյանը ֆիլմ է նկարահանել Երեւանի ձայն Գեւորգի մասին վավերագրական ֆիլմ

  • 07-07-2013 15:06:23   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացվել  է «Պեպիտո»  վավերագրական ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր Գուրգեն Ջանիբեկյանը հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ֆիլմին նշեց, որ ֆիլմը կիթառահարի մասին է: «Նրբորեն եմ մոտեցել կիթառահարի կերպարին, փորձելով նրա աշխարհայացքը, մտքերը փոխանցել մարդկանց: Ֆիլմի գլխավոր հերոսը շփվում է երաժշտության հետ,  չի  բողոքում, ազատ է ու անտարբեր, երբ չի նվագում դառնում է սովորական երեւանցի» ,- ասա ֆիլմի ռեժիսորը՝  հավելելով, որ ցանկանում էին փողոցային երաժիշտների մասին ֆիլմ նկարահանել եւ ընտրել են հենց նրան, որպես Երեւանի ձայն: Ըստ Գ. Ջանիբեկյանի, յուրաքանչյուր քաղաք իր ձայնն ու ռիթմն ունի. Ֆիլմի գլխավոր հերոս Գեւորգը Երեւանի ձայներից է: Առանց կիթառի նրան տեսնել գրեթե անհնար է. պատկերացնել՝ առավել եւս: Ով թեկուզ մեկ անգամ շրջել է քաղաքի կենտրոնով, տեսել է այս կիթառ-մարդուն…"Երաժշտությունը Գեւորգի մտածողությունն է, տարերքը, կենսակերպն ու պարզապես հենց ինքը: Այդպես է նա փորձում գտնել իր հարցերի պատասխանները, խոսել մարդկանց հետ, հայտնել իր բողոքն ու հրճվանքը, ցավն ու ուրախությունը: Այդպես է նա ապրում, ու գուցե ապրեցնում"՚,- ասաց ռեժիսորը: 

Նոյյան տապան  -   Մշակույթ