Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը


Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը

  • 08-07-2013 17:01:56   | Լատվիա  |  Մշակույթ

Ռիգայում կայացել է երգի և պարի տոնի գլխավոր միջոցառումը
Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը: 1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների և Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի <<Մեժապարկ>> հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր և ոչնյութական մարդկային ժառանգության գլուխգործոց: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով գործընկերոջը երգի և պարի տոնի կապակցությամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների կողմից դրսևորված հատուկ վերաբերմունքով և տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play