Տալլիննում մեկնարկեց շախմատի միջազգային մրցաշար նվիրված Շուշիի ազատագրման օրվան
11-05-2011 12:36:07 | Էստոնիա | Սպորտ
Տալլիննի` «ԵՐԵւԱՆ» մշակութային հանրության եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Շուշիի ազատագրմանը նվիրված շախմատի մեծահասակների եւ պատանեկան մրցաշարներում մասնակցում են Էստոնիայի,Հայաստանի եւ Ռուսաստանի 32 շախմատիստները:
Առաջին օրվա խաղացված 2 փուլերից հետո 2-ական միավորներով աղյուսակները գլխավորում են հայազգի շախմատիստները.
մեծահասակներ
Գրիգոր Հայրապետյան - 2 միավոր
մինչեւ 18 տարեկան պատանիներ.
Ռուբեն Հայրապետյան - 2 միավոր
մինչեւ 10 տարեկան պատանիներ.
Վլադիմիր Հարությունյան 2 միավոր
6.05.2011
Ռուբեն Հայրապետյան
6.05.2011
Վլադիմիր Հարությունյան
Մրցաշարը ավարտվել է Շուշիի ազատագրման օրը` Մայիսի 9-ին: