ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին


ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

  • 11-07-2013 11:04:16   | Հայաստան  |  Մշակույթ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ. 
 
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
 
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
 
Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
 
Ժողովրդական արտիստի`
Հարություն Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ կինոռեժիսոր, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն
 
Մշակույթի վաստակավոր գործչի՝
Սուսաննա Գեորգիի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կինոգետ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play