ԿԳՆ-ն պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր.Արմեն Աշոտյան


ԿԳՆ-ն պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր.Արմեն Աշոտյան

  • 11-07-2013 13:49:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները և աշակերտական օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար
 
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական և ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում և այլ ընթացիկ հարցեր: Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժո ղովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննություննրի առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր: Պատասխանատու քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, և եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները: Նշված հարցի շուրջ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է իր տեսակետը, համաձայն որի՝ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, և կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները և երբեմն նաև շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարդ անցնող 63 դիմորդին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ,  աշակերտական օլիմպիադայի հաղթողն եր, որոնց ևս պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն: 
"Մենք ունենք ազգային փոքրամասնություններին աջակցելու բարի ավանդույթ,  և հանձնաժողովին առաջարկում եմ համայնքների կողմից ստացված մեկական դիմում-խնդրանք բավարարել՝ անվճար համակարգում սովորելու: Նշված բոլոր տեղերը լրացնելուց հետո միայն նոր հանձնաժողովը կքննարկի պետության համար գերակա հանդիսացող՝ արվեստի բուհերում պետպատվերի տեղերն ավելացնելու խնդիրը", - նշել է նախարարը: Օրակարգի երկրորդ հարցի շուրջ  հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել մինչև հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Օրակարգի երրորդ հարցի շուրջ պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ այս տարվա դիմորդներից որոշակի արտոնություններից օգտվելու է թվով 200 հոգի, որից 20-ը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ և աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, մնացած մասը տարբեր սոցիալական և հաշմանդամություն ունեցող խմբերի ներկայացուցիչներ: 
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play