Վիգեն Չալդրանյան. «Ամեն ֆիլմի հետ ես նոր անուններ եմ բացահայտում»


Վիգեն Չալդրանյան. «Ամեն ֆիլմի հետ ես նոր անուններ եմ բացահայտում»

  • 11-07-2013 14:00:24   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի  «Հայկական համայնապատկեր» եւ «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգերում ներկայացված է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը: Ինչպես հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման  ժամանակ  նշեց ռեժիսորը, «Ոսկե ծիրանի» գլխավոր առաքելությունը պայմանավորված է  կինոմթնոլորտի ձեւավորմամաբ, որի ազդեցությունը տարիներ անց երիտասարդ սերունդը շատ է զգալու: 
 
Խոսելով ֆիլմի մասին Վ.Չալդրանյանը տեղեկացրեց, որ  ֆիլմը  փորձնական նկարահանումների փուլը չի անցել, եւ :դերն է իր դերակատարին գտել": Անդրադառնալով ֆիլմի գլխավոր դերակատարի ընտրության հարցին, ռեժիսորն ասաց, որ ֆիլմի գլխավոր դերակատարին` Մարիամ Դավթյանին, ինքը վաղուց է  ճանաչում: «Ես՝  իմանալով Մարիամ Դավթյանի կարողությունները եւ անփորձ լինելը կինոյի ասպարեզում, ընտրեցի նրան: Ես գոհ եմ Մարիամ Դավթյանի դերից: Ամեն ֆիլմի հետ ես նոր անուններ եմ բացահայտում, չնայած կան նաեւ դերասաններ, որոնց ես «հավատարիմ» եմ մնում»,- ասաց Վիգեն Չալդրանյանը:
 
Ներկայարնելով ֆիլմը, ռեժիսորը նշեց, որ  այն  սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման նուրբ պատմություն է` իրական փաստերի վրա հիմնված: Ֆիլմի հերոսուհին պատահականորեն հանդիպում է իր «երկրորդ ես»-ին, տեղի է ունենում վերջինիս խղճի հետ երկխոսություն, որի արդյունքում էլ պարզվում է ճշմարտությունը...
 
Ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքներին երկար են պատրաստվել, եւ եթե թատրոնում,  դու կարող ես ժամանակի ընթացքում շտկել թերությունները, աճել, ապա կինոն այդպես չէ` ինչ արվեց` արվեց: «Ես իմ ֆիլմերում լրիվ մերկ եմ, անկեղծ` մինչեւ վերջ»,- ընդգծեց նա:
 
Վ. Չալդրանյանի բնորոշմամբ,  ֆիլմի նկարահանման ընթացքում իր էներգետիկան փոխանցվում է տեսախցիկին, դատարկված վերադառնում իրեն: Չալդրանյանի հավաստմամբ` իր բոլոր ֆիլմերում, կարծես, ինքը կադրում լինի:
 
 Ֆիլմի գլխավոր դերակատար Մարիամ Դավթյանը խոստովանեց, որ իր կերտած կերպարին շատ է սիրում  եւ այդ կերպարը շատ հոգեհարազատ է  իրեն:
 
Նշենք, որ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը 2013թվականին արժանացել է Ազգային կինոյի «Հայակ» մրցանակին (լավագույն դերասանուհի):
 
Մինչ ասուլիսը սկսելը  ռեժիսորը  շնորհավորեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանին եւ«Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանին երեկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրենց շնորհված կոչումների եւ պարգեւների համար:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play