Յոս Ստելինգ. «Ֆիլմ նկարահանելը տղամարդու գործ է, իսկ դիտելն ու զրուցելը՝ կնոջ»


Յոս Ստելինգ. «Ֆիլմ նկարահանելը տղամարդու գործ է, իսկ դիտելն ու զրուցելը՝ կնոջ»

  • 11-07-2013 14:25:21   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Երեւանյան պրեմիերաներ անվանակարգում ներկայացված է  ռեժիսոր Յոս Ստելինգի «Աղջիկը եւ մահը» ֆիլմը: Ինչպես հուլիսի11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց ռեժիսորը, երաժշտությունը բարձրագույն արվեստ է, որից հետո գալիս է ֆիլմը, որը  միանգամից հասնում է հոգուն:
 
Յ. Ստելինգի խոսքերով,  ֆիլմ նկարահանելը տղամարդու գործ է, իսկ դիտելն ու զրուցելը՝ կնոջ: «Սիրո պատմությունները պարզ են, մարդիկ ձգտում են իրար: Նրանց միջեւ պրոբլեմ պետք է ստեղծել, ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այդ դաշտը անցյալ եւ ապագա է, ցերեկ եւ գիշեր, սեւ եւ սպիտակ, երբ սիրահարվում ես, գլուխդ կորցնում ես, այն հիվանդություն է»,- ասաց  Յ. Ստելինգը: 
 
Անդրադառնալով ֆիլմի բովանդակությանը` նա  նշեց, որ ֆիլմը պատմում է ռուս երիտասարդ Նիկոլայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո մասին, որն ընդհատվում է նյութապաշտության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով: Նիկոլայը Փարիզ մեկնելու ճանապարհին որոշում է գիշերն օթեւանել փոքրիկ հյուրանոցում, որտեղ աշխատում է Էլիզը: Հենց այստեղ էլ նա պատահաբար հանդիպում է գրավիչ աղջկան եւ միանգամից սիրահարվում: Բայց կա նաեւ հովանավորության խնդիր: Կես դար անց Նիկոլայը, վերադառնալով հին հյուրանոցը, որտեղ առաջին անգամ հանդիպել է իր սիրուն, վերապրում է այդ ռոմանտիկ ողբերգությունը: 
 
 «Աղջիկը եւ մահը» ֆիլմը  մասնակցել է 2012 թվականին Հոլանդիայի «Ոսկե հորթ» կինոփառատոնին եւ արժանացել լավագույն ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն հնչյունային  ձեւավորում մրցանակներին:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play