Պարզաբանում. 7 star-ը որևէ կապ չունի Երևան Ջուր ՓԲԸ հետ


Պարզաբանում. 7 star-ը որևէ կապ չունի Երևան Ջուր ՓԲԸ հետ

  • 17-07-2013 16:40:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Ըստ Երևան Ջուր ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում ստացված տեղեկությունների՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում Արաբկիրում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում, <7star> անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման և սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:  
Այս կապակցությամբ Երևան Ջուր ՓԲԸ հայտնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ընկերությունը որևէ կապ չունի նշված կազմակերպության հետ: Վերջինս գործում է ինքնուրույն, ծառայության մատուցման առաջարկությունն անում է սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ: 
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ զտիչը հանդիսանում է շենքի ներքին ցանցի բաղկացուցիչ մասը, որի տեխնիկական սպասարկումը չի մտնում Երևան Ջուր ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ: 
 
Երևան Ջուր ՓԲԸ
Նոյյան տապան  -   Տնտեսություն