Ո՞ւր էին ոստիկանները, երբ սադրիչները խանգարում էին խաղաղ ակտիվիստներին (տեսանյութ)
23-07-2013 19:17:43 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում են մայրաքաղաքի տարբեր ուղղություններով։
Ակցիաների ժամանակ բավական շատ թիվ են կազմում նաև սադրողները՝ «գծատերերի ներկայացուցիչները», ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել ակցիաներին։ Բողոքի ակցիաների ժամանակ մեծ թիվ են կազմում նաև ոստիկանները։ Արդեն մի քանի օր տևացող ակցիաների ընթացքում ոստիկանությունն արդեն իսկ հասցրել է բերման ենթարկել շատ ակտիվիստների։
Այսօր Ֆրանսիայի հրապարակում բախում եղավ գծատերերի ներկայացուցիչների, ակտիվիստների և վարորդների միջև։ Զարմանալիորեն մի քանի ժամ այդտեղ ոստիկան չէր եկել, և բախման պահին ևս որևէ ոստիկան տեղում չէր։ Միջադեպից որոշ ժամանակ անց միայն հայտնվեցին ոստիկանները։
Ակտիվիստները մատնացույց էին անում սադրողներին, սակայն ոստիկանությունը որևէ միջոցառում չէր ձեռնարկում այնքան ժամանակ, մինչև իրենց իսկ աչքերի առջև սադրողները «փախան»։ Նշենք նաև, որ այդ «անձը չպարզված սադրիչները» ակցիայի ողջ ընթացքում մոտակայքում գտնվող սրճարանում էին։