՛՛Երևան Ջուր՛՛ ընկերության ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին


՛՛Երևան Ջուր՛՛ ընկերության ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին

  • 24-07-2013 10:01:31   | Հայաստան  |  Տնտեսություն

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4481 փորձանմուշ: Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թ. դեկտեմբերի 20-ի ն.532-Ն որոշման:

ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ

Նոյյան տապան  -   Տնտեսություն