Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին և քննարկել Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները


Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին և քննարկել Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները

  • 24-07-2013 16:27:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին:
«Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը», - ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը: 
Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ և զարգանալ: 
Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը և «Լույս»-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության և գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաև ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Տիգրան Սարգսյանը նաև ողջունել է «Լույս»-ի ուսանողների կողմից «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը և հորդորել շարունակել այդ աշխատանքը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play