2013 թվականի 1-ին կիսամյակում մայրաքաղաքում անցկացվել են մի շարք մարզական միջոցառումներ


2013 թվականի 1-ին կիսամյակում մայրաքաղաքում անցկացվել են մի շարք մարզական միջոցառումներ

  • 26-07-2013 16:34:59   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետի կողմից  հաստատված 2013 թվականի նախատեսված տարեկան ծրագրով մարզական միջոցառումները մեկնարկել են փետրվարի 2-11-ը անցկացված շախմատի Երևանի 2013թ. պատանեկան առաջնությամբ: Փետրվարի 3-5-ը կայացել է <<Երևանյան ձմեռ>> մարզական, երիտասարդական փառատոնը, որին հաջորդել է փետրվարի 6-15-ը տեղի ունեցած շաշկու Երևանի 2013թ. առաջնությունը: Այնուհետ, փետրվարի 9-17-ը և 16-17-ը հաջորդաբար կազմակերպվել են ռենձյուի Երևանի 2013թ. առաջնությունը և աթլետիկայի Երևանի 2013թ. ձմեռային առաջնությունը: 


Մարտի 22-ից ապրիլի 4-ը անցկացվել է <<Առողջ ընտանիք>> (երեք սերունդ) մարզական երիտասարդական  զանգվածային միջոցառումը: Հաջորդաբար, ապրիլի 1-29-ը <<Դինամո>> մարզադահլիճում կայացել են արևելյան մարզաձևերի Երևանի 5 առաջնություններ, իսկ ապրիլի 24-29-ը` վոլեյբոլի 2013թ. բաց առաջնությունը:  Հաջորդիվ, մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլի Երևանի հավաքական թիմը Իջևանում մասնակցել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին: Տարեկան ծրագրով մայիսի 20-23-ին բադմինթոնի Երևանի 2013թ. բաց առաջնության օրերն էին: 


Հերթը Երևան-Ստեփանակերտ համագործակցությամբ պայմանավորված ճանաչողական, մարզական հետիոտնային արշավինն էր, որը տեղի է ունեցել մայիսի 23-27-ը՝ ԼՂՀ տարածքում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հունիսի 5-ին կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես՝ Երևանի մանկապարտեզների թիմերի մասնակցությամբ: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կիսամյակային եզրափակիչ միջոցառումը եղել է ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք հանրապետական մրցույթի երևանյան փուլի անցկացումը` հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play