DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբար Հայաստանում


DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբար Հայաստանում

  • 01-08-2013 15:19:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանում առաջին անգամ կկայանա DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարը 
Օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում կկայանա «DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբարը: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), նպատակ ունի համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:  
DigiCamp-ի ընթացքում  մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջնորդների հետ, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները: Նրանք  հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերել կիրառական գիտելիքներ, ինչպիսիք են`  նոր ընկերության գրանցում, հարկային օրենսդրություն, բիզնես պլանավորում, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացումը և այլն: Մասնակիցները կունենան 10 օր ժամանակ` մասնագետների խորհուրդներով իրենց բիզնես գաղափարը զարգացնելու և իրականացման համար պատրաստ բիզնես նախագիծ ունենալու համար: 
Ճամբարին մասնակցում են 16-30 տարեկան անձիք, ովքեր ներկակացրել են ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափար: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, հնարավորություն կունենան մասնակցել բիզնեսի զարգացմանը նպաստող միջոցառումների, մասնավորապես`կմասնակցեն հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:
Նշենք, որ DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև «Դ-Լինկ» ընկերությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
 
***
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը:
***
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. Մարտի  31-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
 
Հավելյալ Տեղեկությունների համար`
Ռուզան Ապրեսյան 
ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ
Հեռ.` 010-54-88-81(82)
Կայք` www.uite.org, www.digitec.am 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play