Հայաստանում նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում


Հայաստանում նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում

  • 01-08-2013 15:51:21   | Հայաստան  |  Տնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև տնտեսվարողների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում: 
Սկսած 2011 թվականից  ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը՝  նպաստելով հիմնական անասնաբուծական մթերքների արտադրության աճին:
Այսպես. Օրվա օպերատիվ տեղեկատվությամբ՝  շուրջ 62 հազարով՝ գրեթե կրկնակի, աճել  է տավարի գլխաքանակը , որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է, ինչը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 %  աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշներում և ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել: Սրա հիմքում գյուղատնտեսական նոր քաղաքականությունն է, որը, պարենային անվտանգության ռազմավարությունից ելնելով,  նպաստեց ոչխարի ճարպամսատու և մսաբրդատու տեսակների  զարգացմանը՝ Հայաստան ներկրելով ոչխարի բազմապտուղ ցեղատեսակներ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում.  այս պահի տվյալով՝ խոզերի գլխաքանակը հասել է շուրջ 134  հազարի , ինչը շուրջ 37 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 
Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույնպես աճի միտում ունի. Այս պահին արդեն իրացվել է 24, 5 մլն ձու՝ շուրջ 75,6 հազարով ավելի  նախորդ տարվանից: Սպանդի համար իրացվել է 130.3 հազ տոննա կենդանի քաշով անասուն և թռչուն, որը  2.4 հազար տոննայով գերազանցել է  նախորդ տարվա  արդյունքները, իսկ կաթի արտադրության մեջ նկատվել է ծավալների աճ՝ շուրջ 16,7 հազար տոննա: Ըստ  ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության, սա գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արոտավայրերի կառավարման և ջրարբիացման համալիր ծրագրերի արդյունքն է, որոնք հետևողական ապացուցում են իրենց արդյունավետությունը և ներազդում սպառողական շուկայի գների ընդհանուր միտումների վրա: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play