Վրաստանի «Հայ Համայնք»-ի դիմումը երկրի խորհրդարանի նախագահին


Վրաստանի «Հայ Համայնք»-ի դիմումը երկրի խորհրդարանի նախագահին

  • 06-08-2013 12:27:19   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վրաստանի Վրաստանի Հայ Համայնք»-ի դիմումը Վրաստանի խորհրդարանի նախագահին. 
 
Կես տարի է անցել այն պահից, ինչ «Վրաստանի Հայ Համայնք»-ը Մետրոմշենի
թաղամասի հայկական դպրոցի վերականգնման պահանջով դիմել է Վրաստանի
Կրթության և գիտության նախարարությանը:
«2004-2012թթ. Թբիլիսիում հերթով փակվում էին հայկական դպրոցները, իսկ
ամբողջ երկրի մասշտաբով հայկական դպրոցները բախվում էին բազմաթիվ խնդիրների
հետ: Ստեղծված իրավիճակը առաջացնում է Վրաստանի հայ համայնքի վրդովմունքը և
զայրույթը, քանզի հայկական դպրոցը մեր ազգային ինքնության պահպանման կարևոր
երաշխիքներից մեկն է: Այս գործընթացը (հայկական դպրոցների փակումը) տեղի էր
ունենում իշխանության նախաձեռնությամբ և իրականացվում էր տարբեր
ճանապարհներով. Վերակառուցման և ուսուցիչներին դպրոցից հեռացնելու կամ
կրթական հաստատության փակման միջոցով:
 
Հուսով ենք, որ դուք, նոր իշխանությունդ, կհրաժարվեք նախորդ իշխանության
խտրական գործողություններից և կքննարկեք ոչ վրացական դպրոցների փակման
խնդիրը, ինչպես այս մասին նշված է «Վրացական երազանք»-ի նախընտրական
ծրագրում և համապատասխանում է քաղաքակիրթ իշխանությանը, որտեղ պաշտպանված
են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»,- ասված է «Վրաստանի Հայ
Համայնք»-ի դիմումում՝ ուղարկված Կրթության նախարար Գիորգի
Մարգվելաշվիլուն, 2012թ. դեկտեմբերի 3-ի ամսաթվով:
 
Ուղարկված նամակին զուգահեռ (2012թ. դեկտեմբերի 5), նախարարությանն են
դիմել նաև Մետրոմշենիի հայկական դպրոցից հեռացված ուսուցիչները (103-րդ
հանրային դպրոցի հայկական բաժին). «Խնդրում ենք բավարարեք մեր պահանջը –
քննարկեք մեզ դպրոցից հեռացնելու գործը: Չեղյալ համարեք հեռացման
անօրինական հրամանները և վերականգնեք մեզաշխատանքի: Հուսով ենք, որ նոր
իշխանությունը անտարբեր չի մնա նախորդ իշխանության կողմից խտրականության
զոհ դարձած մարդկանց նկատմամբ և կվերականգնի օրինականությունն ու
արդարությունը:Դիմումը ստորագրել է հայկական դպրոցից հեռացված 5
ուսուցչուհի:
 
Վերոնշյալ դիմումից հետո Վրաստանի Կրթության և գիտության նախարարի ու
«Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մի քանի
հանդիպում: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչները
«համոզում էին» նախարարությանը Մետրոմշենի թաղամասի հայկական դպրոցի
վերականգնման և դեօպտիմալացման կարևորության մեջ: Ջանքերը կարծես
արդյունավետ եղան: Նախարարությունը համայնքին խոստացավ վերականգնել և
դեօպտիմալացնել Մետրոմշենիի հայկական դպրոցը, նաև այս հարցը քննարկել
համապատասխան հանձնաժողովում:
 
Այս խոստումից հետո անցել է մի քանի ամիս, սակայն դպրոցը դեռ չի
վերականգնվել: Ավելին, շենքը, որտեղ նախկինում գործում էր 110-րդ հանրային
դպրոցը, հանձնվել է փախստականներին և տեղահանման հարցերով նախարարության
հաշվեկշռին: Հուլիսին դպրոցում սկսվեցին նորոգման աշխատանքներ, որը
հավանաբար կավարտվի սեպտեմբերի վերջին: Նախկին հայկական դպրոցի շենքում
ծրագրվում է բնակեցնել 60 ընտանիք:
«Նախարարությունում ստեղծվել է դեօպտիմալացման հանձնաժողով, որն
ուսումնասիրում է օպտիմալացված դպրոցների դեօպտիմալացման
նպատակահարմարությունը: Այս հանձնաժողովում հայտարարությունների թիվը
200-ից ավելի է: Նախարարությունը յուրաքանչյուր այսպիսի նամակ
ուսումնասիրում է շատ զգուշորեն, որն իհարկե պահանջում է ժամանակ: Որքանով
ես տեղեկացվածեմ, այս դպրոցի հետ կապված առաջընթաց կա: Քննվել են մի շարք
հարցեր, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանզի դեռ պետք է
ճշտվեն որոշ մանրամասներ, որի հիման վրա հետագայում կընդունվի վերջնական
որոշում – վերականգնվելու է թե՞ ոչ դպրոցը: Ցանկացած պատասխանի դեպքում
նախարարությունը փաստարկներով կհիմնավորի իր որոշումը»,- «Միություն»-ի հետ
զրույցում օգոստոսի 2-ին հայտարարել է Կրթության նախարարության վարչության
ղեկավար Լևան Քեբուրիան:
 
«Հաջորդ շաբաթ նշանակված է հանձնաժողովի նիստ, որտեղ նախարարությունը
կընդունի վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ»,- նախարարի նորանշանակ
տեղակալ Լիա Գիգուրիի մեկնաբանությունը փոխանցում է նրա օգնականը:
 
Հերթական «հաջորդ շաբաթը» համընկնում է օգոստոսի 5-11 ժամանակաշրջանի հետ:
Կարժանանան թե՞ ոչ Մետրոմշենիում բնակվող հայերը դպրոցի վերականգնմանը:
 
(Վրաստանի խորհրդարանի նախագահ՝ Դավիթ Ուսուփաշվիլի, 2013թ. օգոստոսի 1)
 
http://armenian-community.ge/News/153?lang=arm
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play