«Հաճախորդների սպասարկում» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ Երևանում և Վանաձորում


«Հաճախորդների սպասարկում» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ Երևանում և Վանաձորում

  • 07-08-2013 17:01:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Երևանում և Վանաձորում տեղի ունեցան «Հաճախորդների սպասարկում» թեմայով վերապատրաստման դասընթացներ Հայաստանի մարզերի մի շարք բնակավայրերի հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար, որոնց թվում էին ՔԿԱԳ բաժինների կամ գյուղապետարանների աշխատակիցներ, գրադարանավարներ: Դասընթացների անցկացման գաղափարն ու նախաձեռնությունը Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությանն էր, որն էլ, փնտրելով մասնավոր ընկերություն, որն առավելապես առանձնանում է հաճախորդների սպասարկման իր բարձր որակներով ու հմտություններով, առաջարկեց Օրանժ Արմենիային կազմակերպել այդ դասընթացները: 
 
Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր թվով 30 մասնակիցներ Վանաձորից, Սևանից, Գավառից, Ալավերդիից, Ախթալայից, Դսեղից, Դեբեդից, Նոր Գեղիից և մարզերի այլ փոքր ու մեծ բնակավայրերից: 
 
«Հաճախորդների բարձր որակով սպասարկումը մեր ընկերության առաջնահերթություններից է, և մենք ուրախ ենք, որ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից նույնպես մեր ընկերությունը գնահատվում է որպես լավագույն սպասարկում ունեցող ընկերություններից մեկը Հայաստանում: Մեծ սիրով ենք կիսվում մեր փորձով, ու թեև դասընթացների մասնակիցները մասնավոր ոլորտը չեն ներկայացնում, այդուհանդերձ վստահ ենք, որ այս գիտելիքները նրանց անհրաժեշտ կլինեն իրենց ամենօրյա աշխատանքում, քանի որ նրանք նույնպես ամեն օր գործ են ունենում մեծ թվով այցելուների հետ», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
 
«Հանրային սպասարկման որակը աշխարհի բոլոր երկրներում է խնդիր, ոչ միայն Հայաստանում: Համագործակցելով մասնավոր ընկերության հետ՝ մենք կկարողանանք հանրային ծառայություններ մատուցողներին տալ սպասարկման այնպիսի հմտություններ, որոնք ոչ մենք կարող էինք ինքնուրույն տալ, ոչ էլ, առավել ևս, պետությունը: Շնորհակալ ենք Orange-ին նախագծին մասնակցելու իրենց պատրաստակամության համար: Կարծում եմ՝ սա լավ սկիզբ է, որն ավելի երկարաժամկետ համագործակցության մեկնարկը կլինի», ասաց Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան: 
 
Դասընթացների ավարտին անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցները գոհ են մնացել դասընթացավարների ու մեթոդիկայի որակից՝ համարելով, որ ընտրված թեմաներն իսկապես անհրաժեշտ են իրենց աշխատանքում: 
-վերջ-
Orange-ի մասին
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: 
Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է ավելի քան 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: 
Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 42.2 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի ներդրումը Հայաստանի չորս քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ արագության ներդրումը մնացած ողջ ծածկույթում և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին:
Orange-ը վերափոխեց սմարթֆոնների շուկան` սմարթֆոնը թանկարժեք իրից վերածելով անհրաժեշտ գործիքի: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության, էականորեն ցածր գնով և անգամ անվճար` մեկ կամ երկու տարվա բաժանորդագրությամբ:
Ընկերությունն  իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանում ու խրախուսում է տաղանդվոր հայ երիտասարդներին ` ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet, Orange Գրքի մրցանակ, «Հայակ» Ազգային կինոյի մրցանակաբաշխություն  և այլն:
Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան, ինչպես նաև հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Սա Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ»  ռազմավարության մի մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:
 
Հավելյալ տեղեկությունների համար`
Լիլիթ Մարտիրոսյան
Հանրային կապերի պատասխանատու
հեռ. 095 988 608
էլ. հասցե` lilit.martirosyan@orange-ftgroup.am 
վեբ կայք` www.orangearmenia.am
Facebook: www.facebook.com/orangearmenia.ftgroup
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play