Բեն Լադենի երեխաները ցանկանում են, որ Օբաման կանգնի դատարանի առաջ
11-05-2011 09:23:00 | ԱՄՆ | Միջազգային
Ալ Քաիդայի սպանված առաջնորդի` Ուսամա բեն Լադենի երեխաները գտնում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման պետք կանգնի դատարանի առաջ, տեղեկացնում է regnum.ru-ն` վկայակոչելով բեն Լադենի երեխաների New York Times թերթում տեղ գտած
հայտարարությանը:
Բեն Լադենի ընտանիքը ցանկանում է իմանալ, թե ինչու նրան ձերբակալելուց հետո կենդանի չեն թողել: Ինչու նրան հնարավորություն չեն տվել կանգնել դատարանի առաջ` որպեսզի աշխարհը նրա մասին իմանա ճշմարտությունը:
Մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ նրա մարմինը ծովում թաղելը վիրավորել եւ նվաստացրել է նրա ընտանիքին, որը վստահ չէ, որ բեն Լադենը սպանված է:
Հիշեցնենք, որ Ալ Քաիդայի առաջնորդը սպանվել է այս տարվա մայիսի սկզբին Պակիստանում , ԱՄՆ-ի հետախույզների կողմից: