2013 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼը մեծացրեց արտադրության և արտահանման ծավալները


2013 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼը մեծացրեց արտադրության և արտահանման ծավալները

  • 19-08-2013 13:42:57   | Հայաստան  |  Տնտեսություն
2013 թ. առաջին կիսամյակում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկել է 13 474 տոննա արտադրանք` 6,7%  գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը: 
 
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արտահանվել է 13 765 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 22% ավել է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմում է 17%` գերազանցելով 42 մլն դոլարը: 
 
Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ հաշվետու ժամանակաշրջանում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում` գրեթե 87%: 
 
Ինչպես  վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը, 2013 թ. հունվար – հունիս ամիսներին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 900 մլն դրամ, որը 33,7% գերազանցում է անցած տարվա I կիսամյակի տվյալները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն