Օլեգ Շատալովը նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ


Օլեգ Շատալովը նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ

  • 26-08-2013 13:58:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Օլեգ Շատալովը, ով փոխարինեց այս պաշտոնը 2011 թվականից զբաղեցնող Անատոլի Դանչենկոյին: 
Օլեգ Շատալովը ծնվել է 1972 թվականի ապրիլի 20-ին Կրասնոյարսկի շրջանի Ուժուր քաղաքում: Ավարտել է Երկաթուղային տրանսպորտի ինժեներների Իրկուտսկի ինստիտուտը: 
Տարբեր տարիներին զբաղեցրել է Կրասնոյարսկի երկաթուղու տարբեր կայարանների պետի, Կրասնոյարսկի և Աբականի բաժինների պետերի  պաշտոնները, ղեկավարել Շարժի կառավարման Կրասնոյարսկի տնօրինությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն