Շուտով կավարտվեն մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները


Շուտով կավարտվեն մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

  • 28-08-2013 15:44:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի բակային տարածքների  ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝  փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին  կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: 


Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր  մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել, բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ: Հաշված օրեր անց մասնագիտական տեխնիկան միայն նոր գոյացած անհարթություններն ու փոսերը վերացնելու համար դուրս կգա փողոցներ: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընթացիկ տարում ևս հատուկ ուշադրություն դարձվեց ծայրամասային  փողոցների ասֆալտապատմանը, որտեղ բարեկարգման աշխատանքների անհրաժեշտությունը հրատապ էր դարձել: Հիշեցնենք, որ ասֆալտապատման ընթացիկ տարվա ծավալները ռեկորդային էին`2.5 միլիոն քառակուսի մետր: 

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն