Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ընդհանրական Եկեղեցու Դ դարի նշանավոր հայրերից Սուրբ Եպիփան Կիպրացու ճառերի գրաբար բնագրերը` աշխատասիրությամբ Հակոբ Քյոսեյանի:
Գրքի մեջ ամփոփված 52 ճառերը հարուստ նյութ են բովանդակում սուրբգրային պարականոնների, եկեղեցական ավանդազրույցների հետազոտման համար: Հայրաբանական ակներև հետաքրքրությամբ աչքի են ընկնում մասնավորապես Ծննդոց գրքի բացատրությունը պարունակող ճառերը, որոնց հունարեն բնագրերն այսօր անհայտ են:
Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: