Ստուգողական գրավոր աշխատանքների տետրերը` ծնողական խորհուրդների համաձայնությամբ


Ստուգողական գրավոր աշխատանքների տետրերը` ծնողական խորհուրդների համաձայնությամբ

  • 30-08-2013 16:31:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մասնավորապես նշվում է. "Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման   արդյունավետության բարձրացման   նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են   թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ": Միաժամանակ նախարարը ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play