«Էրեբունի» արգելոց-թանգարանը 1-ինը միացավ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին


«Էրեբունի» արգելոց-թանգարանը 1-ինը միացավ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

  • 30-08-2013 18:32:22   | Հայաստան  |  Մշակույթ

 Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը մասնակցել է օգոստոսի 31 ին մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսին: Այն հեղինակել է Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը :  Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից,  Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարել փաստը, որ «Եվրոպական ժառանգության օրերը» մայրաքաղաղաքում մեկնարկում են հենց  «Էրեբունի» արգելոց թանգարանից` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս աջակցելու է նման նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ առաջիկայում էլ ավելի կսերտանա Երևանի ու մայրաքաղաքի քույր և գործընկեր քաղաքների միջև մշակութային երկխոսությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես են եկել  նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ուրիշներ: Թվով 40 մոնումենտալ քանդակների լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև   հոկտեմբերի 30-ը:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ որ ցուցահանդեսի խորագիրն ավարտվում է  այցելուներին ուղղված «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին» կոչով: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ