Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին


Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին

  • 31-08-2013 13:55:00   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:
Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:
Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Մխիթար Գոշ>>  մեդալով պարգեւատրվել է  2 հոգի, <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով` 3 հոգի, <<Երախտագիտություն>>  մեդալով` 23 հոգի:
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն