Նոր ուսումնական տարին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում


Նոր ուսումնական տարին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում

  • 02-09-2013 14:42:45   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը 
վերանորոգել է Արմավիր մարզի Շահումյան գյուղի դպրոցը
 
Նոր ուսումնական տարին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի աշակերտները դիմավորեցին գեղեցիկ վերանորոգված դպրոցում: Այն հնարավոր է դարձավ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի /ՔԲՀ/ աջակցության շնորհիվ:
Գյուղի դպրոցի խարխլված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՔԲՀ-ի՝Օժանդակություն նախադպրոցական և հիմնական կրթությանը բաղադրիչի շրջանակում, որի նպատակն  է երեխաների համար ստեղծել պայմաններ ուսումնական պրոցեսը առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար:
 
Հիմնովին վերանորոգվել են  շենքի երկու հարկերը՝ փոխարինվել են պատուհանները, նորոգվել են պատերն ու հատակները: Աշխատանքների ընդհանուր արժողությունը կազմել է 51 միլիոն ՀՀ դրամ:
 
Դպրոցի վերանորոգված հատվածի բացման հանդիսավոր արարողությանը, որը համընկավ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, ներկա գտնվեց Արմավիրի մարզպետը, որը շատ բարձր գնահատեց կատարված աշխատանքների որակը և հույս հայտնեց, որ ՔԲՀ-ի աջակցությունը մարզին շարունակական կլինի:
 
 
 
 
 
                                                    
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն