Նոր ուսումնական տարին ազդարարվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում


Նոր ուսումնական տարին ազդարարվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում

  • 02-09-2013 14:58:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սեպտեմբերի 2-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարին: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր  մեկնարկեց  2013-2014 ուսումնական տարին՝ բակալավրիատի 1543 և մագիստրատուրայի 834  առաջին կուրսերի ուսանողների համար ազդարարելով  մասնագիտական նվաճումների սկիզբը:
Մանկավարժի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր ուսանողի համար օրն առավել քան խորհրդանշական էր: Վաղ առավոտից օրվան բնորոշ տրամադրություն էր տիրում համալսարանի բոլոր ֆակուլտետներում: Օրը հատկապես առանձնահատուկ էր առաջին կուրսեցիների համար: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալսարանի գիտական գրադարանում ողջունեց և բարի մուտք մաղթեց բոլոր առաջին կուրսեցիներին: Բուհի օրհներգի, շնորհավորանքների և բարեմաղթանքների ներքո ուսանողները ոտք դրեցին վերակառուցված, տեխնիկապես համալրված համալսարան: Առաջին կուրսեցիները դիտեցին համալսարանի անցյալի, ներկայի և հաջողությունների մասին պատմող տեսաֆիլմ, որով էլ ամբողջական դարձավ նրանց պատկերացումը 90-ամյա պատմություն ունեցող ուսումնական հաստատության մասին: 
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն այս տարի եւս համալրվել է հանրապետությունում լայն ճանաչում ունեցող մասնագետներով:
 
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում ուսման վարձավճարները չեն բարձրացել:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play