Շահանգործման են հաննձնվել Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան եւ Սիփանիկ գյուղի դպրոցները


Շահանգործման են հաննձնվել Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան եւ Սիփանիկ գյուղի դպրոցները

  • 02-09-2013 15:44:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 եւ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները: 
 
“Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի հիմնանորոգման շահագործման արարողությանը: Թեպետ, դպրոցը տասնամյակների պատմություն ունի, սակայն մինչեւ 2011 թվականը շենքում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Հետեւաբար, այստեղ մեծ ծավալով շինարարական աշխատանքների անհրաժեշտություն էր առաջացել: Տեղեկացնեմ, որ նախ հետազոտություններ են կատարվել, գնահատվել` շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա իրականացվել հիմքերի եւ բացվածքների ուժեղացման աշխատանքներ` բարձրացնելով կառույցի սեյսմազինվածության մակարդակը”,- հանդիսավոր արարողության ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
 
Տեղեկացնենք նաեւ հանդիսությանը, որին ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ պաշտոնատար այլ անձինք, նշանավորվեց նաեւ բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայանների աջակցությամբ դպրոցի բակում տեղադրված երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու բացմամբ: 
 
    450 աշակետական տեղով դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: Ամբողջությամբ բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: Դպրոցն ապահովվել է աշակերտական եւ ուսուցչական գույքով: 2011-2013 թթ. դպրոցի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 500.0 մլն դրամ գումար:
 
 
 
 
Նույն օրը նշանավորվեց եւս մեկ նորակառույց դպրոցի բացմամբ, այս անգամ արդեն Արարատի մարզի Սիփանիկ գյուղում: 150 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսը շուրջ 2200.0 քմ է: Դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2009 թվականին: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: Բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: 2009-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 480.0 մլն դրամ գումար: 
 
“Կառավարության համար չափազանց կարեւոր է հատկապես գյուղական համայնքներում նորոգ եւ հարմարավետ դպրոցների առկայությունը, քանի որ այն բխում է համայնքների համաչափ զարգացման կառավարության որդեգրած քաղաքականությունից”,-ընդգծեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Հանդիսությանը ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ այլք:
 
Այս ուսումնական տարում քաղաքաշինության նախարարության “Քաղաքաշինական” ԾԻԳ-ը շահագործման կհանձնի 6, եկող տարի արդեն 15 կրթական, մշակութային օբյեկտ: Քաղաքաշինության նախարարությունը հատուկ ուշադրություն է ցուցաբերում կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման հարցում: Նախ, հետազոտություններ են իրականացվում 2013 թ. բյուջեում ընդգրկված 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: Ապա, ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: Առաջնահերթության կարգով 2013 թ. պետբյուջեով միջոցներ են նախատեսվել նախորդ տարիներին սկսված օբյեկտներում շարունակական բնույթ կրող աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այս տարվա պետական բյուջեով քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 6 մլրդ դրամ` շուրջ 80 կրթական, մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ կառուցման համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play