Երեւանում անցկացվելու է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-վաճառքը


Երեւանում անցկացվելու է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-վաճառքը

  • 10-09-2013 19:06:27   | Հայաստան  |  Տնտեսություն
Սեպտեմբերի 20, 21, 22-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» երկրորդ փառատոն-ցուցահանդես-վաճառքը, որին կմասնակցեն կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ` 18 երկրների 40 ընկերություններ, Հայաստանում գործող դեսպանատները և հյուպատոսությունները, սփյուռքահայ ներդրող գործարարներ: 
Փառատոնի գլխավոր գործընկերը VIVA-CELL MTS ընկերությունն է:  Փառատոնը կանցկացվի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարձր հովանու ներքո:
Փառատոնին մասնակից տեղական, սփյուռքահայ եւ արտասահմանյան ընկերությունները ներկայացնելու են իրենց գործունեությունը: Ինչպես «Նոյյան Տապանի» մամուլի սրահում նշեց փառատոնի նախաձեռնող  «ՋԻ ԷՄ ՋԻ» մեդիա գրուպ ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը, փառատոնի նպատակներից է   ներկայացնել Հայաստանում գործող գործարարներին և նրանց գործունեությունը: Մյուս  նպատակը արտասահմանցի, տեղական և սփյուռքահայ գործարարների համագործակցությունն է: 2 օր շարունակ ցուցահանդեսի շրջանակներում կհնչի տարբեր երկրների երաժշտություն՝ փառատոնն ունի նաեւ մշակութային բաղադրիչ: Սփյուռքահայերին տաղավարները կտրամադրվեն անվճար: 
Ինչպես նշեց ՀՀ Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը, «Փառատոնը կարեւոր է սփյուռքահայ գործարարների համար, նրանք վերադառնում են հայրենիք, բաց երկնքի տակ մասնակցում են նախաձեռնությանը եւ հետաքրքիր օր անցկացնում»: 
Փառատոնի շրջանակներում անցկացվող ցուցահանդես-վաճառքից, ինչպես նաեւ տեղում կազմակերպվող հանգանակությունից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին: Ինչպես նշեց Մ.Մանուկյանը, «երբ Հայաստանը գտնվում էր նողկալի վիճակում, սիրիահայ շատ բարերարները մեր կողքին էին»:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն