ՙ«Բոլորս էլ մանկությունից ենք» միջոցառում-փառատոն նվիրված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 15-ամյակին


 

ՙ«Բոլորս էլ մանկությունից ենք» միջոցառում-փառատոն նվիրված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 15-ամյակին

  • 16-09-2013 19:17:32   |   |  ՆՈՐՄԱԼ ՉԷ

 

2013 թ. սեպտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային այգում կազմակերպել էր «Բոլորս էլ մանկությունից ենք» խորագրով միջոցառում-փառատոն, որը նվիրված էր կազմակերպության 15-ամյակին:

Միջոցառման նպատակն էր վանաձորցիների համար կազմակերպել ուրախ ժամանց, նրանց մի քանի ժամով կտրել առօրյա խնդիրներից, երեխաներին նվիրել հաճելի պահեր, խթանել միմյանց և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, մարդասիրական վերաբերմունքը:

Միջոցառմանը գործեց նաև բացօթյա թանգարանը, որի ժամանակ ցուցադրվեցին Վանաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցի սաների աշխատանքներիը, ինչպես նաև «Բռնագաղթ – փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներիը:

Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին տարատեսակ ժամանցային ծրագրեր, որոնք Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային այգին մարդկանցով լեցուն պահեցին ժամը 14:00-ից մինչ 21:00-ն:

 

 

 

Միջոցառումը մեկնարկեց կավճանկարի մրցույթով: Այնուհետև օրը շարունակվեց թատերական ներկայացումով, որին ներգրավված էին Վանաձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության և Օրրան ՀԿ-ի սաները: Այսպիսով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նպատակ ուներ ստեղծել երեխաների համար թատերական արվեստին առավել մոտ լինելու, ինչպես նաև նոր ծանոթություններ ստեղծելու հնարավորություն:

 

Թատերական ներկայացմանը երեխաները մասնագիտացված ռեժիսորի օգնությամբ պատրաստվել էին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում և ներկայացրեցին բեմականացում  «Ծուռ հայելիների թագավորությունը» հեքիաթի մոտիվներով:

 

 

Վանաձորցիները հնարավորություն ունեին վայելելու «Լիլեն» պարային համույթի կատարումները, որոնց դադարների ընթացքում արդեն իսկ փոքրիկ դերասանները իրենց ոգևորիչ կատարմամբ այգին վերածեցին պարահրապարակի:

 

 

Պարային համարներից հետո երեխաներին, և ինչու ոչ նաև մեծերին ուրախացրեցին իրենց սիրելի  մուլտհերոսներ՝ Մաշան և Արջը:

 

 

 Ինչպես պարզվեց, ամենամեծ պահանջարկն ուներ «նկարներ դեմքի վրա» տաղավարը, որտեղ երեխաները ստանում էին փիսիկի, աղվեսի, թիթեռի և այլ հեքիաթային կերպարանքներ:

 

 

Վանաձորի երեխաներն ու դեռահասները միջոցառման ժամանակ նաև կարող էին իրենց ուժերը փորձել սպորտային և ինտելեկտուալ խաղերում: Բոլոր մրցույթների ժամանակ իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով և շնորհակալագրերով:

 

Փառատոնի մասնակիցները նաև հնարավորություն ստացան առավել մոտիկից ծանոթանալ գրասենյակի աշխատանքի և հրապարակումների հետ:

 

 

 

Օրը ավարտվեց ռոք համերգով մասնակցությամբ The Crash, Lousnelius, Incoma, Vordan Karmir խմբերի:

 

Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ՆՈՐՄԱԼ ՉԷ