Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 17-ին հայտարարում է թվով 24 երթուղիների սպասարկման մրցույթը


Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 17-ին հայտարարում է թվով 24 երթուղիների սպասարկման մրցույթը

  • 20-09-2013 13:22:27   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետարանը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:
Երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին և պայմաններին, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ http://www.yerevan.am/edfiles/files/HAITARARUTYUN-2013.pdf 
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաև ուղևորափոխադրումների իրականացման փորձ ունեցող իրավաբանական անձինք:

 

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն