«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2013թ. օգոստոսը 2012թ. օգոստոսի նկատմամբ


«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2013թ. օգոստոսը 2012թ. օգոստոսի նկատմամբ

  • 24-09-2013 15:28:16   | Հայաստան  |  Տնտեսություն

      Օգոստոսին արագացված տեմպերով շարունակվել Է շինարարությունը «Երևան Ջուր» ընկերության սպասարկման տարածքում, նպատակ ունենալով մինչև աշուն բեկում մտցնել աշխատանքներում: Մասնավորապես, արդեն ավարտվել են Այգեստան 11-ից 9-րդ փողոցների ջրագծի վերակառուցման, Ներքին Չարբախի ջրագծերի և դիտահորերի, ինչպես նաև Րաֆֆու փողոցի հեղեղատար կոյուղագծի կառուցման աշխատանքները: Իսկ Զ.Անդրանիկի թաղամասի Ա-2 և Բ-1 զանգվածներում, Արգավանդ գյուղում, Արշակունյաց պողոտայում, Նոր Նորքի I զանգվածում, Հալաբյան փողոցում ու մի շարք այլ վայրերում շինարարությունը շարունակվում Է: Այդ ընթացքում սկսվել Է Ապարանի սանիտարական գոտիների, խորքային հորերի պոմպակայանների և տեսչական ճանապարհի վերանորոգումը, որն ունի կարևոր նշանակություն Դավթաշենի ու Աջափնյակի կայուն ջրամատակարարման ապահովման համար:

            Սակայն իրականացվող ծրագրերի մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանականները. Նորագյուղում՝ Էջմիածնի հին խճուղուն հարակից վթարված կոյուղու ու Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի մոտ վթարված կոլեկտորի վերակառուցման աշխատանքները: Երկու ծրագրերն Էլ կարևոր են նրանով, որ նպատակ ունեն կանխարգելել կույուղաջրերի արտահոսքը Հրազդան գետ:

            Այսպես, առաջին դեպքում Ընկերության հատկացրած 32 մլն դրամով շարքից դուրս եկած թուջե խողովակները փոխարինվում են նոր՝ 400մմ տրամագծով պողպատե խողովակներով: Նորակառույց կոյուղին, որի երկարությունը կկազմի 263 մետր, թույլ կտա լուծել Նորագյուղի կոյուղաջրերի հեռացման խնդիրը: Իսկ Կիևյան կամուրջի մոտ կառուցվում է տվալ հատվածը շրջանցող 160 գծամետր կոյուղի՝ 800մմ տրամագծով, որի վրա նախատեսվում է ծախսել 44 մլն դրամ: Ի դեպ, «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում վերջին տարիներին քաղաքի 11 հատվածներում դադարեցվել է կեղտաջրերի արտահոսքը Հրազդան:

            Ընդհանուր առմամբ օգոստոսին կառուցվել է 316 մետր նոր ջրագիծ և 496 մետր կոյուղագիծ, փոխարինվել՝ 344 մետր ջրագիծ և շահագործումից հանվել 3949 մետր վթարված ջրագիծ: Նույն ժամանակամիջոցում վերացվել է 524 ջրագծի վթար, 1539 վթար ջրահեռացման համակարգում և 213-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 51 փական և 3 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 57 ջրաչափական հանգույց, մաքրվել է 114 դիտահոր և 1103 անձրևաընդունիչ:

            Կատարված աշխատանքների շնորհիվ հուլիսին Երևանում սպառողների 70%-ն ապահովված է եղել 24 ժամյա ջրամատակարարմամբ, 26%-ը՝ 17-23 ժամյա, իսկ 12-17 ժամյա՝ ընդամենը 4%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1545 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

            Նույն ամսին ջրի սպառման վերահսկման նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում ընկերության կողմից կազմվել է 479 տարաբնույթ խախտման ակտ, որից 31-ը վերաբերում է ապօրինի ջրագծերին: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է ավելի քան 280-ով: Եվս 40 բաժանորդ տեղադրել է ջրաչափ: Այս ամենի շնորհիվ անցած ամիս՝ հուլիսի համեմատ վաճառված ջրաքանակն ավելացել է մոտ 74 հազար մ3:

            Ղեկավարվելով «ՙՄենք հաշվետու ենք հանրության առջև՚»կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. օգոստոս ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

 

 

 

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

օգոստոս

2012թ.

օգոստոս

2013թ.

օգոստոս

2013թ. օգոստոսը 2012թ. օգոստոսի համեմատ/+- /

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

12 004

10 528

10 084

- 444 /2008թ. օգոստոսից` -1920/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

323 000

 

133 000

 

111 000

- 22 000 /2008թ. օգոստոսից` -212 000/

Ջրամատակարարման շարունակականություն` %  

70,7

 

 

92,1

95,1

+ 3,0% կետ /2008թ. օգոստոսից`+ 24,4%  կետ

  «Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

 

 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն