Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին<br />


 

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին

  • 18-01-2011 16:42:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հունվարի 18-ի հանդիպմանը քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը Թ.Համարբերգին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները: Ս.Օհանյանը եւ Թ.Համարբերգը համակարծիք են եղել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման եւ իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք