«Սոս Սարգսյանը միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար».Տիգրան Սարգսյանը


«Սոս Սարգսյանը միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար».Տիգրան Սարգսյանը

  • 27-09-2013 00:00:49   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար:
Կիսում եմ վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

 

Նոյյան տապան  -   Մշակույթ