Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներն Արցախի Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում են


Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներն Արցախի Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում են

  • 02-10-2013 12:36:10   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման եւ վերահսկողության իրականացման հարցերին:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ ուղղություններով աշխատանքների պատշաճ իրականացման կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը,  պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն