Վերսկսվել է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը


Վերսկսվել է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը

  • 03-10-2013 16:01:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46,7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց: 
Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին,   պայմանավորված է անբարենպաստ եղնակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով: 
Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն