Լ.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ դեսպան Արա Սահակյանը


Լ.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ դեսպան Արա Սահակյանը

  • 04-10-2013 17:31:38   | Ղազախստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հոկտեմբերի 4-ին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Սահակյանը Լեւ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ ուսանողների եւ դասախոսների առջեւ` «Հայաստան. պատմություն եւ ներկա» թեմայով:
Դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայ ժողովրդի պատմական զարգացման փուլերը, հայկական ինքնության կայացման ընթացքը, ինչպես նաեւ հանգամանալիորեն անդրադարձավ ԼՂ հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության  եւ համագործակցության հարցերին:
Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության պատմությանը եւ կարգավորման ընթացքին, հայ-ղազախական հարաբերությունների խորացման հեռանկարներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ֆակուլտետի ղեկավարության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն` մշտական շփումներ պահպանելու վերաբերյալ: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ