Երևանում կմեկնարկի «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը


Երևանում կմեկնարկի «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

  • 07-10-2013 15:11:53   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 11-13-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ  տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում, առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ: Ցուցահանդեսի շրջանակներում սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով, համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները և առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Համազգային ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն