Երևանը և Իլ դը Ֆրանսը կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում


Երևանը և Իլ դը Ֆրանսը կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում

  • 08-10-2013 16:47:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երևանի ժառանգության և պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերալ:



Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների հետ:
Շնորհանդեսին ներկա են եղել ԵՃՇՊՀ դեկան  Սարգիս Թովմասյանը, համալսարանի դասախոսներ, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Լորի Հեքիմյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, նաև` ճարտարապետներ և ուսանողներ։ Շնորհանդեսին հաջորդել է ներկայացված թեմայի վերաբերյալ քննարկում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  Ադըլին Մաղքին ընդգծել է, որ Երևանն ունի յուրօրինակ և հարուստ պատմական ժառանգություն, որn առավել շատ պետք է ներկայացվի օտարերկրյա հանրությանը: Երևանում կատարված ուսումնասիրություններին ցուցաբերած աջակցության համար նա հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին:


 
Նոյյան տապան  -   Տնտեսություն