Էրեբունի-Երևան 2795-րդ տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացրել են իրենց երաժշտարվեստը


Էրեբունի-Երևան 2795-րդ տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացրել են իրենց երաժշտարվեստը

  • 12-10-2013 21:16:52   | Հայաստան  |  Մշակույթ
 
Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղադրված բեմարահարթակում Էրեբունի-Երևան 2795-րդ տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացրել են իրենց երաժշտարվեստը: Համերգի զարդն է դարձել <<Ազգություների միացյալ երգչախմբի>> <<Էրեբունի-Երևան>> ստեղծագործությունը: 

Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների 10համայնք, այդ թվում` ռուսական, ուկրաինական, բելառուսական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական և հունական համայնքները: Համերգային ծրագրի ընթացքում էթնիկ համույթները ներկայացվել են ազգային  պարային և երաժշտական կատարումներ: Միջոցառումը կրել է <<Ողջույն աշխարհի ազգերից>>խորագիրը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նոյյան տապան  -   Մշակույթ