Մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի շարք թաղամասերում և Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ջուր չի լինի


Մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի շարք թաղամասերում և Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ջուր չի լինի

  • 14-10-2013 16:16:58   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս, Սպանդարյան կայարան և հարակից արտադրական տարածքներ, 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-22 փողոցներ, 1-6 փողոցներ՝ մասնակի, 
Արմավիրի մարզի Մերձավան գյուղ: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
«Երևան Ջուր» ՓԲԸ
 
14.10.2013թ.
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն