Տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում


Տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում

  • 24-10-2013 10:02:30   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում:


Հիմնական աշխատանքները, հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին: 
Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտիում են՜ որ քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային տարածքներում տերևների այրման հնարավոր բոլոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play