Ա. Աշոտյան. Կրթությունը չի կարող սահամանափակվել գերատեսչական նեղ սահմաններով


Ա. Աշոտյան. Կրթությունը չի կարող սահամանափակվել գերատեսչական նեղ սահմաններով

  • 28-10-2013 22:03:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

  28.10.2013  


ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնել է շնորհակալագրեր: «Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով:

Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համար մեր պետության, համայնքի և հարազատ  քաղաքի տոնը, ինչպես նաև խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,- շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը:   Անցնելով խորհրդակցությանը ՝ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ի թիվս կրթական այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի գործառույթների փոփոխությանը: ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Լիլիթ Արզումանյանին  նախարարը հանձնարարել է  առաջիկա ամսվա ընթացքում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումն ու սկսել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ