ՎԶԵԲ-ը հերթական տրանշը տրամադրեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին


ՎԶԵԲ-ը հերթական տրանշը տրամադրեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին

  • 21-12-2010 13:58:33   | Հայաստան  |  Տնտեսություն
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստացավ հերթական տրանշը 5 մլն ԱՄՆ դոլլար գումարի չափով ՀՀ-ում միկրո եւ փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Ըստ բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյանի, 2009թ.-ին ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո եւ փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել թե Երեւան քաղաքի եւ թե երկրի գյուղական շրջանների միկրո եւ փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: Տվյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտվել ֆինանսավորման հուսալի աղբյուրներից` սկսած տարեկան 12% դրույքաչափից մինչեւ 5 տարի մարման ժամկետով: 2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն ԱՄՆ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրո եւ փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Հայաստանը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10 մլն. եվրո բաժնեմասով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն