Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ


Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ

  • 05-11-2013 16:14:04   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում  անց է կացվել ԱՊՀ անդամ  և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է  «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի  և «Պատանի ընթերցող»,  «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև  «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:

 

Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է «Գիտելիքի բազմազանություն» դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ