Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունն Արցախում է


Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունն Արցախում է

  • 11-11-2013 14:53:10   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծին: 
Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնության նշանակությունը` մշակութային, ճարտարապետական եւ հայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին այս ձեռնարկի իրականացմանն ակտիվորեն մասնակցելու համար` որակելով դա որպես համագործակցության լավագույն օրինակներից մեկը: 
Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, <<Արցախի ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն