Թուրքիայի վարչապետը ծեծում և հայհոյում է նախարարներին. Ալթան Թան


Թուրքիայի վարչապետը ծեծում և հայհոյում է նախարարներին. Ալթան Թան

  • 13-11-2013 12:25:54   | Թուրքիա  |  Միջազգային

Էրդողանը ապտակելով 3 նախարար է ծեծել. քուրդ պատգամավոր

11:27 13 Նոյ, 2013

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Ալթան Թանը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենաքիչը 3 նախարար է ծեծել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը. իրանական Fars լրատվական գործակալության հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ալթան Թանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված հարցի ժամանակ հայտնել է, թե Էրդողանի արածները չեն տեղավորվում ոչ վարչապետի, ոչ մուսուլմանի, ոչ լիբերալի, ոչ էլ ժողովրդավարի կերպարի մեջ։ Ալթան Թանը նշել է, թե Էրդողանը փորձում է կյանքի բոլոր ոլորտներում խցկվել մարդկանց անձնական կյանք։ Քուրդ պատգամավորը նաեւ սկանդալային հայտարարություն է արել՝ պնդելով, թե Էրդողանն ամենաքիչը 3 նախարար է ապտակելով ծեծել։  «Ես սա փողոցից չեմ լսել։ Սրա ամսին ինձ պատմել են Էրդողանի ղեկավարած կուսակցության հայտնի պատգամավորները։  Էրդողանը նաեւ անցել է չափը եւ նախարարներին ու պատգամավորներին ամեն տեսակ հայհոյանք է տալիս»,-ասել է Ալթան Թանը։

1lur.am-ը նշում է, որ Ալթան Թանը Թուրքիայի խորհրդարանի այն պատգամավորներից է, ով հայտարարել է, որ 1915-ին հայերի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել։

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play