Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

  • 14-11-2013 13:30:31   | Ֆրանսիա  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական  պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ը  այնտեղ  գումարվող  Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի  33-րդ գլխավոր համաժողովին: 
Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ <<Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ  հասարակական և համերաշխ տնտեսության>> թեմայով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ  հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների  քաղաքապետների հետ։ 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play