Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում


Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում

  • 14-11-2013 18:34:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոր Նորքի վարչական շրջանից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվել է  քաղաքացիների ընդունելություն:Այսպես.
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 16 բնակչից ներկա էր 11 -ը:
4 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով, որոնց ցուցաբերվել է համապատասխան ֆինանսական օգնություն:
1 բնակիչ դիմել էր համատիրությունից տեղեկանք ստանալու հարցով, որը ևս դրական լուծում է ստացել:
1 բնակիչ դիմել էր բնակտարածքի հատկացման հարցով, բնակտարածքի բացակայության պատճառով խնդիրը դրական լուծում չի ստացել:
1 բնակիչ դիմել էր վառելափայտի հատկացման խնդրանքով, հարցին կտրվի լուծման դրական ընթացք:
2 բնակիչ դիմել էին կոմունալ տնտեսությանը վերաբերող հարցերով, որոնք ընթացք կստանան միայն տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո:
2 բնակիչ դիմել էր պետպատվերի հատկացման խնդրանքով, 2-ի դեպքում էլ հարցը դրական լուծում է ստացել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի՝ ժամը 14:00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play