Գյումրու ժամանակավոր կացարանների բնակիչների համար վառելիքի հայթայթումը առաջնահերթ խնդիր է(Տեսանյութ)


Գյումրու ժամանակավոր կացարանների բնակիչների համար վառելիքի հայթայթումը առաջնահերթ խնդիր է(Տեսանյութ)

  • 20-11-2013 13:58:54   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



 
Ձմռան ամիսներին աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար վառելիքի հայթայթումը դառնում է համար մեկ խնդիրը:
Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.
Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, "Marc Tognazzi Memorial Found" and "Paros Foundation"  - 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան - 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի - 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը "Swedish Armenian society, "Shirak " in Stockholm " – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող " Le Cercle d'Ecrits Caucasiens " հրատարակչության կողմից – 40 պարկ: 
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ: 
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ: 
Անապահով ընանիքներին վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի մասին , «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը,  ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
 
Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիային  - http://shirakcentre.org/hy/10000parkvarelapyt/20427-shirak-centre-ngo
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play